միացիր մեզ

Գիտության շաբաթ 2025

Զարգացնել գիտությամբ

Երևան և բոլոր մարզեր

Վիդեոյի հիմն. նկար

Գիտության շաբաթվա մասին

Համազգային գիտության շաբաթը Հայաստանում` Միացի՜ր մեր ուղևորությանը դեպի գիտության և տեխնոլոգիաների աշխարհը։ Բացահայտումները սկսվում են այնտեղ, ուր տանում է հետաքրքրասիրությունը։

Գիտության շաբաթ 2025

Զարգացնել գիտությամբ

Երևան և բոլոր մարզեր

Վիդեոյի հիմն. նկար

Գիտության շաբաթվա մասին

Համազգային գիտության շաբաթը Հայաստանում` Միացի՜ր մեր ուղևորությանը դեպի գիտության և տեխնոլոգիաների աշխարհը։ Բացահայտումները սկսվում են այնտեղ, ուր տանում է հետաքրքրասիրությունը։

Գիտության փառատոն

Սեպտեմբերի 30 - Հոկտեմբերի 5

Ազատության հրապարակ

15:00 - 21:00

Ինչպե՞ս է գիտությունն օգնում զարգացնել պետությունը։ Ի՞նչն է խթանում գիտական հայտնագործությունները և նորարարությունը։ Ինչի՞ արդյունքում են լաբորատորիայում ծնված գաղափարները լուծումների վերածվում գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության, տեխնոլոգիաների ու բժշկության համար։

Երեխաների ու երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, գիտությունը հանրակրթական համակարգ բերելու համար մշակել ենք ապակենտրոնացված միջոցառումների փաթեթ մանկապարտեզների

ուդպրոցների համար` բաժանելով դրանք ըստ տարիքային խմբերի։

Փաթեթը ներառում է հետաքրքիր գիտափորձեր, որոնք թույլ կտան երեխաներին նոր գիտելիքներ ձեռք բերել, ինժեներական նախագծեր, որոնք զարգացնելու են երեխաների հմտությունները, կատարելագործելու քննադատական մտածելակերպը, ստեղծագործելու, խնդիրները լուծելու կարողությունները։

Հետաքրքրասիրությունը կբերի քեզ Ազատության հրապարակ` Գիտության փառատոն

Այստեղ են կառուցվելու գիտության ու հասարակության միջև կամուրջները։

Ապա-կենտրոն

Ապագայի մեծագույն գիտական հայտնագործությունների հեղինակներն այժմ մանկապարտեզներում ու դպրոցներում են, ու նրանց անհրաժեշտ է գտնել։

Երեխաների ու երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, գիտությունը հանրակրթական համակարգ բերելու համար մշակել ենք ապակենտրոնացված միջոցառումների փաթեթ մանկապարտեզների

ուդպրոցների համար` բաժանելով դրանք ըստ տարիքային խմբերի։

Փաթեթը ներառում է հետաքրքիր գիտափորձեր, որոնք թույլ կտան երեխաներին նոր գիտելիքներ ձեռք բերել, ինժեներական նախագծեր, որոնք զարգացնելու են երեխաների հմտությունները, կատարելագործելու քննադատական մտածելակերպը, ստեղծագործելու, խնդիրները լուծելու կարողությունները։

Կազմակերպիչ

The dream of making Science Week in Armenia a national platform was realized with the help of our partners and participants.

Heading

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է «Գիտության շաբաթ. Հայաստանը»:

«Գիտության շաբաթ. Հայաստան»-ը միջազգային փորձի հիման վրա ձևավորված գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման համապետական հարթակ է։ Այն նվիրված է գիտության և տեխնոլոգիաների, ժամանակակից գիտական ձեռքբերումների և դրանց դերի հանրահռչակմանը հասարակության կյանքում։ Գլխավոր նպատակն է՝ գիտությունն ավելի մոտ և հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաև ոգեշնչել դպրոցականներին ու ուսանողներին դառնալ գիտնականներ և ճարտարագետներ։

«Գիտության շաբաթ. Հայաստան»-ի միջոցառումների շարքը անցկացվում է ամեն տարի։ Կենտրոնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որի այցելուները գիտափորձերի, ցուցադրությունների, խաղերի և հանդիպումների միջոցով անմիջականորեն ծանոթանում են գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումներին։ Դրան զուգահեռ՝ Հանրապետության մանկապարտեզներում և դպրոցներում կազմակերպվում են ապակենտրոնացված միջոցառումներ։ Գիտափորձերն ու նախագծային պարապմունքները վաղ տարիքից երեխաների մոտ ձևավորում են հետաքրքրություն գիտության ու տեխնոլոգիաների նկատմամբ։

Ո՞րն է այս տարվա «Գիտության շաբաթ․ Հայաստանի» թեման:

Զարգացնել գիտությամբ. սա է այս տարվա «Գիտության շաբաթ. Հայաստանի» թեման։ Նպատակն է՝ ցույց տալ, թե ինչպես են գիտությունը և տեխնոլոգիաներն օգնում զարգացնել պետությունը, որքան անփոխարինելի ու կարևոր են դրանք կրթության, տնտեսության ու մարդկանց կյանքի որակի բարձրացման համար:

Ե՞րբ և որտե՞ղ տեղի է ունենալու «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»:

«Գիտության շաբաթ․ Հայաստան 2025-ը» անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը` Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում։ Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, դրան զուգահեռ` մայրաքաղաքի ու բոլոր մարզերի մանկապարտեզներում և դպրոցներում կկազմակերպվեն ապակենտրոնացված միջոցառումներ` կապված գիտության ու տեխնոլոգիաների հետ։

Ո՞վ կարող է մասնակցել:

«Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը բաց է բոլորի համար։ Փառատոնի շրջանակում մասնակից կարող են լինել գիտական ինստիտուտներ, համալսարաններ, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպություններ և ընկերություններ, ինչպես նաև ստեղծարար համայնքների ներկայացուցիչներ։ Նրանց մասնակցությունն ապահովվում է՝ կա՛մ հայտի նախնական ներկայացմամբ, կա՛մ մեր հրավերի հիման վրա։

Մանկապարտեզներն ու դպրոցները միանում են ապակենտրոնացված միջոցառումներին՝ գրանցվելով մեր պաշտոնական կայքում։ Իսկ Փառատոնի այցելուները կարող են ազատորեն մասնակցել բոլոր միջոցառումներին՝ առանց գրանցման անհրաժեշտության։

Ի՞նչ է «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնը։

Գիտության փառատոնը վեց օր տևող մեծ բացօթյա միջոցառում է, որը կազմակերպվում է Երևանի սրտում՝ Ազատության հրապարակում։ Այն բաժանված է երեք թեմատիկ բաժինների․ «Զարգացնել գիտությամբ», «Մասնագիտական կողմնորոշում» և «Գիտաֆանտաստիկա»։

Այս օրերին գիտությունն ու տեխնոլոգիաները դուրս են գալիս լաբորատորիաներից ու համալսարաններից և ներկայանում լայն հասարակությանը։ Այցելուներին սպասում են ինտերակտիվ տաղավարներ, իրական ժամանակում անցկացվող գիտափորձեր, վարպետաց դասեր, խաղեր, ցուցադրություններ և հանդիպումներ մասնագետների հետ։

Փառատոնի հարթակում յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե ինչպես են աշխատում ժամանակակից տեխնոլոգիաները, շփվել գիտնականների ու ճարտարագետների հետ և համոզվել, որ գիտությունը հետաքրքիր է, օգտակար ու հասանելի բոլորին։

Ի՞նչ են «Գիտության շաբաթ. Հայաստան» ապակենտրոնացված միջոցառումները։

Ապակենտրոնացված միջոցառումները անցկացվում են երկրի մանկապարտեզներում և դպրոցներում՝ «Գիտության շաբաթ․ Հայաստան» թիմի կողմից մշակված փաթեթներով։ Դրանք ստեղծված են միջազգային փորձի հիման վրա և ներառում են դասեր, խաղեր, գիտափորձեր ու նախագծային աշխատանքներ։ Փաթեթները կարելի է հեշտությամբ ներբեռնել մեր պաշտոնական կայքից։

Ինչպե՞ս կարող են անհատները գրանցվել «Գիտության շաբաթ. Հայաստան 2025-ին»:

«Գիտության շաբաթ․ Հայաստան 2025-ին» անհատները կարող են մասնակցել առանց նախնական գրանցման։

ՄԻԱՑիր ՄԵԶ

Կազմակերպություն
Error message sample
Անուն Ազգանուն
Error message sample
Էլ․ հասցե
Error message sample
Ձեր նամակը
Error message sample
Հեռախոսահամար
Error message sample

Լրացնելով համաձայնում եմ, որ կարդացել և ընդունում եմ Գաղտնիության քաղաքականությունը

Հետադարձ կապ

Էլ. հասցե: