Գրանցվել

Հոկտ

Մոտեցնելով Գիտությունը հասարակությանը

հոկտեմբերի 1-2

ժամը՝ 15:00 - 21:00

Գիտությունն ամենուրեք է

Ի՞նչ է գիտությունը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։ Ինչպե՞ս է գիտական միտքը տեսությունից ու գիտափորձից անցնում պրակտիկ կիրառության։ Ինչպե՞ս են անցկացվում գիտափորձերը։ Ի՞նչ գիտական ինստիտուտներ կան Հայաստանում։

Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կստանաք Գիտության փառատոնի առաջին թեմատիկ հատվածում։ Հոկտեմբերի 1-2-ը փառատոնի այցելուները կտեսնեն, որ գիտությունն ամենուրեք է, որ գիտական միտքն ու արդյունքը սերտորեն կապված են մեր առօրյայի հետ։

Գիտափորձերի, գիտնականների հետ շփման, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով այցելուները կիմանան՝ որ գիտակարգն ինչ խնդիրներ է լուծում, ինչպես է զարգացել գիտական միտքը, ինչ գիտություն է արվում Հայաստանում, ու ինչպես են միմյանց հետ փոխազդում աշխարհն ու գիտությունը։

Գիտական ու տեխնոլոգիական վերջին նվաճումներին ծանոթանալու, գիտնականների ու ճարտարագետների հետ շփվելու, գիտափորձերի անցկացմանը մասնակից դառնալու միջոցով այցելուները կտեսնեն, թե ինչպես են գիտնականները և ճարտարագետները բարելավում մեզ շրջափատող աշխարհը և մեր կյանքը։

հոկտեմբերի 3-4

ժամը՝ 15:00 - 21:00

Մասնագիտական կողմնորոշում

Երեխաների ու երիտասարդների համար գիտությունը հրապուրիչ դարձնելու, ապագա մասնագիտության ընտրության հարցում նրանց աջակցելու համար հոկտեմբերի 3-4-ին Գիտության փառատոնը միավորելու է գիտական ինստիտուտներին ու համալսարաններին։

- Ինչո՞ւ դառնալ ֆիզիկոս կամ քիմիկոս։

- Ինչո՞վ է հետաքրքիր նյարդաֆիզիոլոգ լինելը։

- Ի՞նչ տպավորիչ երևույթների հետ գործ ունեն տիեզերագետները։

- Ինչպե՞ս կարող է մաթեմատիկոսը հմտություններ ձեռք բերել արհեստական բանականության ոլորտում։

- Ինչո՞ւ է լավ մասնագետ դառնալու համար կարևոր հետազոտական հենքը։

- Ո՞ր համալսարանում կամ ինստիտուտում սովորել։

Գիտության փառատոնի Մասնագիտական կողմնորոշում թեմատիկ հատվածը կդառնա հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կստանան այս և այլ հարցերի պատասխանները։

հոկտեմբերի 5-6

ժամը՝ 15:00 - 21:00

Գիտական ֆանտաստիկա

Երևակայի՜ր

Ժամանակներում, երբ մարդիկ դեռ աղոտ պատկերացումներ ունեին Տիեզերքի մասին, երազողները իրենց ստեղծագործություններում թռչում էին Լուսին։

Գիտական ֆանտաստիկան այն աղբյուրներից մեկն է, որը ոգեշնչում է գիտնականներին ու ճարտարագետներին` երևակայականն իրական դարձնելու ճանապարհին։

Հոկտեմբերի 5-6-ը Գիտության փառատոնը նվիրված է լինելու գիտական ֆանտաստիկային. գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև նկարչություն։

Ազատության հրապարակը կդառնա ֆանտաստիկ մոլորակ. այստեղ կտեսնեք ձեր սիրելի հերոսներին, կլսեք զարմանալի պատմություններ, կկարողանաք մասնակցել տարատեսակ մրցույթների։

Գիտության փառատոնի երեք թեմատիկ մասերին զուգահեռ` բոլոր վեց օրերի ընթացքում մեր կենտրոնական տաղավարում կանցկացվեն վարպետաց դասեր, քննարկումներ, դասախոսություններ ու սեմինարներ։

Գրանցվիր այստեղ

Անուն Ազգանուն
Error message sample
Մեյլ
Error message sample
Ընտրեք կառույցը
Error message sample
Ձեր նամակը
Error message sample
Հեռախոսահամար
Error message sample

Լրացնելով համաձայնում եմ, որ կարդացել և ընդունում եմ Գաղտնիության քաղաքականությունը

Հետադարձ կապ

Հեռ. համար:

Էլ. հասցե: